Բարի գալուստ Երևանում Շվեդիայի դեսպանություն, որը հիմնվել է 2014թ-ի մարտն։ Հայաստանում Շվեդիայի դեսպանն է Ն․Գ․ պարոն Պատրիկ Սվենսոնը։
2013թ-ին Շվեդիայի կառավարությունը որոշում կայացրեց ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում՝ հիմնելով դեսպանություն Երևանում։
Դեսպանության միջոցով Հայաստանում մշտական ներկայություն ունենալը Շվեդիայի իշխանությունների համար դյուրացնում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումներին հետևելը։ Այն խթանում է Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում։
2019թ-ին Շվեդիան որոշեց վերաբացել երկկողմ զարգացման համագործակցության պատուհանը Հայաստանի հետ։ Աջակցության հիմնական ուղղություններն են․
Երևանում Շվեդիայի դեսպանությունը չի տրամադրում վիզաներ և չի ընդունում որևէ հայտեր վիզայի, աշխատանքի կամ կացության քարտերի համար։ Շվեդիա մուտքի արտոնագիր ստանալ հնարավոր է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։
Կացության կամ աշխատանքային քարտեր տրամադրում է Մոսկվայում Շվեդիայի դեսպանությունը www.swedenabroad.se/moscow