Դեսպանությունը այցելուների չի ընդունում: Բացառիկ հանգամանքներում այցը կարելի է կազմակերպել միայն նախնական ամրագրման միջոցով` զանգահարելով դեսպանության հեռախոսային ժամերին` 10.30-12.30, երկուշաբթիից ուրբաթ:
Դեսպանություն կարելի է զանգահարել +374 (0) 95 95 95 01 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ 10․30-ից 12․30-ը, կամ նամակ ուղարկել ambassaden.jerevan@gov.se էլ․ հասցեին։
Դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ է մատուցում Շվեդիայի քաղաքացիներին և տրամադրում է միայն արտակարգ ճամփորդական անձնագիր։ Ավելին կարդա այստեղ։
Դեսպանությունը չի վավերացնում կամ Ապոստիլով հաստատում փաստաթղթեր։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է թարգմանել և Ապոստիլով հաստատել Հայաստան ճամփորդելուց առաջ։ Կարդա ավելին օրինականացման, վավերացման և Նոտարիատի մաuին այստեղ։
Շվեդիայի դեսպանությունը աշխատանքային կամ կացության քարտերի համար հայտեր չի ընդունում։ Շվեդիա մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։
Կացության կամ աշխատանքի իրավունքի վերաբերյալ հարցերով խնդրում ենք դիմել Մոսկվայում Շվեդիայի դեսպանություն www.swedenabroad.se/moscow