Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեդիայի կողմից աջակցվող «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
2022թ ապրիլի 5-ին Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը վերաբերում է «ArtNexus» ծրագրին, որի նպատակն է Հայաստանում մշակույթի և զարգացման համագործակցության քաղաքականության ոլորտների միջև կապերի ստեղծմանը։ Ծրագիրը միատված է աջակցելու հայաստանյան արվեստի ու մշակույթի և պետական գործիչներին՝ Շվեդիայի և Հայաստանի միջև այս ոլորտներում փորձի փոխանակումներ խթանելու միջոցով։
Ծրագիրը կնպաստի նաև լուծում տալու երկարաժամկետ համակարգային խնդիրների (ներառյալ ոլորտին վերաբերող քաղաքականությունը), որոնց Հայաստանում բախվում են արվեստի և մշակույթի մասնագետները։ Ծրագիրը նպատակ ունի փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման միջոցով զարգացնել մշակութային և պետական գործիչների միջև երկխոսությունը։
«ArtNexus» ծրագիրը կազմվելու է՝ հիմք ընդունելով հայ արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչների և ԿԳՄՍ նախարարության հետ խորհրդակցությունները, որպեսզի տրամադրի առկա պահանջները սպասարկող գործունեություն։
Հայաստանում գործունեության առաջին տարվա ընթացքում «ArtNexus»-ը մտադիր է մշակութային և պետական դերակատարների համար կազմակերպել կարողությունների զարգացման սեմինարներ, որոնց թեմաները կընտրեն շահագրգիռ կողմերը։ Այս սեմինարներին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում «ArtNexus»-ը նաև նախատեսում է Երևանում կազմակերպել արվեստի ու մշակույթի գործիչների և պետական դերակատարների միջև երկու կամրջող հանդիպումներ, ինչպես նաև նպաստի արվեստի ու մշակույթի ոլորտներում պետական ջանքերի ամրապնդմանը։
Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալությունը և «ArtNexus»-ը առանձին և համատեղ երկխոսություն և գործունեություն կսկսեն հայ արվեստի և մշակույթի ոլորտի գործիչների և ԿԳՄՍ նախարարության հետ: Հանդիպումների և աշխատաժողովների ընթացքում ArtNexus-ը հավատարիմ կմնա «Chatham House»-ի միջազգայնորեն ճանաչված սկզբունքներին:
Լրացուցիչ հարցերի համար դիմեք՝
Նեդա Մանսուրի
ArtNexus ծրագրի ղեկավար