Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Ռիկսդագին ներկայացրեց կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության հայտարարությունը։ Հայտարարությունը, որն ամփոփում է կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նոր հայտարարություն է պարունակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացված ջանքերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նաև հատկանշական է Եվրոպայում անվտանգությանն ուղղված ավելի մեծ ուշադրությունը 2021 թվականին Շվեդիայի՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահությանը ընդառաջ:
«Իմ սկզբունքային պարտքն է Շվեդիայի անվտանգության համար աշխատելը։ Միջազգային զարգացումները իրենց ազդեցությունն ունեն մեզ վրա, լինի դա տարածաշրջանային անվտանգությունը, կլիմայական փոփոխությունները, թե ժողովրդավարության հակազդեցությունը։ Դրա օրինակներից մեկն է կազմակերպված հանցավորությունը, քանզի այն ունի հստակ միջազգային կապեր»․ ասաց արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։
Մեկ այլ նոր հայտարարություն է, այն որ կառավարությունը ուժեղացնում է իր կենտրոնացվածությունը արտասահմանում առևտրային միությունների իրավունքների ամրապնդման վրա, որը անցյալ տարի արտաքին քաղաքականության հայտարարությամբ մեկնարկած Drive for Democracy նախաձեռնության մի մասն է։