«ԶԼՄ-ների զարգացումը ժողովրդավարության շրջանակում» միջազգային վերապատրաստման ծրագիր

04 Հլս 2022

Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 15։

Այժմ կարող եք դիմել Sida-ի կողմից ֆինանսավորվող «ԶԼՄ-ների զարգացումը ժողովրդավարության շրջանակում» միջազգային վերապատրաստման ծրագրին։   Այն տրամադրում է համապատասխան միջավայր և հարթակ լրատվամիջոցների ինքնակարգավորման և կանոնակարգիչ դաշտի բարելավման վերաբերյալ ԶԼՄ-ների, կառավարության և քաղաքացիական հասարակության բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կառուցողական ու ստեղծագործ երկխոսության համար։   Սա կարողությունների զարգացման լայնածավալ ծրագիր է՝ ուղղված ԶԼՄ-ների ավելի արդյունավետ ինքնակարգավորման, կայուն պլանավորման ու իրականացման հարցում իրական փոփոխությունների։   ITP 295 Media Development in a Democratic Framework - EASTERN EUROPE 4 (2022) | Sida