Շվեդիա մուտքի արտոնագրեր տրամադրող Գերմանիայի դեսպանությունը մարտի 19-ից՝ վիզայի բաժինը կփակի անորոշ ժամանակով:
Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում:
Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Գերմանիայի դեսպանության Գերմանիայի դեսպանություն Երևան - Արտգործնախարարություն (diplo.de)