Նախքան Շվեդիա այցելելը կարևոր է իմանալ, թե ինչ կարող եք և ինչ չեք կարող բերել ձեզ հետ:
Շվեդիայի մաքսային ծառայությունը պատասխանատու է բոլոր ապրանքների մոնիտորինգի համար` ինչպես առևտրային, այնպես էլ մասնավոր, որոնք ներմուծվում և արտահանվում են Շվեդիայից: Սա ներառում է զենք-զինամթերք, ալկոհոլ, ծխախոտային ապրանքներ, բույսեր, սննդամթերք, դեղամիջոցներ և այլ ապրանքներ:
Այս կանոնների և կանոնակարգերի մասին ավելին իմանալու համար այցելեք Շվեդիայի մաքսային ծառայության կայքէջը:
Շների, կատուների և կզաքիսների ներմուծման կանոնները, որոնք ահմանում է Եվրամիությունը, նախատեսված են Շվեդիայում կատաղության տարածումը կանխելու համար։ Եթե դուք պատրաստվում եք ձեր ընտանի կենդանուն ձեզ հետ բերել Շվեդիա, ապա պետք է ծանոթ լինեք Շվեդիայի գյուղատնտեսական խորհրդի կանոնակարգին:
Կենդանիների նկատմամբ կիրառվող կանոնների մասին ավելին իմանալու համար այցելեք Շվեդիայի գյուղատնտեսական խորհրդի կայքըէջը: